Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում կարճ միացման հետեւանքով ծուխ է տարածվել

Այսօր առավորտյան ժամը 10:35 Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման շտաբը եւ 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում մալուխների կարճ միացման հետեւանքով ծուխ է առաջացել եւ տարածվել:

Կայարանին որեւէ վտանգ չի սպառնում: Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել:

Հանգամանքները պարզվում են: