Խորհրդարանական ընդդիմությունը փորձաքննության է ուղարկել ընտրական բարեփոխումների սեփական առաջարկությունները

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամները Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները` «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը Վենետիկի հանձնաժողով են ուղարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրենց առաջարկությունները` որպես հակակշիռ իշխանությունների ուղարկած նախագծի: