Պակիստանում ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել

25 մարդ սպանվել եւ 150-ը վիրավորվել են Պակիստանի արեւելքում գտնվող Լահոր քաղաքում շիա մահմեդականների բազմահազարանոց երթի ժամանակ երեք ինքնասպան ահաբեկիչների կողմից գործադրված ռումբերի պայթյունից: