Ռումինիան փոխադարձում է Ռուսաստանին

Ռումինիայի իշխանությունները որոշել են համարժեք պատասխանել Ռուսաստանին` persona non grata հայտարարելով եւ երկրից արտաքսելով ռուսաստանցի մի դիվանագետի:

Օրերս պաշտոնական Մոսկվան լրտեսական գործունեության համար ձերբակալել էր ռումինացի դիվանագետ Գաբրիել Գրեկուին, որը նախկինում զբաղեցրել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը: