Քուրդ զինյալները հրադադար են հայտարարել

Թուրքիայում քուրդ զինյալները հրադադար են հայտարարել մինչեւ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա վերջը:

30 տարուց ավելի անկախ Քուրդիստանի ստեղծման համար պայքարող Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչ Բոզան Թեքինը, սակայն, հայտարարել է, որ զինյալները պահպանում են հրադադարի ընթացքում ինքնապաշտպանության իրավունքը: