Մորդովիայում հրդեհների դեմ պայքարում երկու զինվոր է զոհվել

Երկուշաբթի օրը Ռուսաստանում, Մորդովիայի պետական արգելանոցում հրդեհները հանգցնելու ժամանակ ներքին զորքերի ժամկետային երկու զինվոր է զոհվել։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նրանք մնացել են ընկնող ծառերի տակ։