Ցխինվալիի ավտոկայանը ականապատվել է

Հարավային Օսիայի իրավապահ մարմինների աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, թե Ցխինվալիի ավտոկայանը ականապատված է։

Պաշտոնապես տեղեկատվություն չի տրամադրվում, բայց ավտոկայանի շենքն ու հարակից տարածքները փակված են ներքին գործերի նախարարության աշխատակիցների ու հատուկ ջոկատայինների կողմից։