Պակիստանը միջազգային օգնություն է խնդրում

Պակիստանում ջրհեղեղների պատճառով առնվազն 1800 մարդ է զոհվել։ Բնական աղետից տուժել են մոտավորապես 12 միլիոն բնակիչներ։

Այս ջրհեղեղները համարվում են ամենածանր հետեւանքներն ունեցող բնական աղետը Պակիստանում վերջին 63 տարիների ընթացքում։ Ջրհեղեղները երկրի հյուսիս-արեւմուտքից տարածվում են դեպի հարավ։ Պակիստանի հարավային Սինդհ նահանգում վտանգավորության բարձր աստիճանի դրություն է հայտարարվել։ Այս նահանգից կես միլիոն մարդ տեղահանվել է։

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին ուրբաթ օրը իր հեռուստաելույթում ասել է, որ օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը։