Սերժ Թանկյանին կդիմավորեն «հեծանվաBOOM»-ով

«ՀեծանվաBOOM»-ի պաստառը

«Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը եւ Թեղուտի պաշտպանության խումբը հունիսի 11-ի երեկոյան Երեւանում կանցկացնեն «ՀեծանվաBOOM»` նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ, «էկոհերոս» Սերժ Թանգյանի ժամանմանը:
Հայազգի երաժիշտների հանրահայտ System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը Երեւան է այցելում համերգով, որը կկայանա օգոստոսի 12-ին: Բնապահպան ակտիվիստները ցանկանում են արժանի կերպով դիմավորել Թանկյանին, ով բազմիցս տարբեր բեմերից հնչեցրել է իր վերաբերմունքը առողջ ապրելակերպի, բնության հետ ներդաշնակ կյանք վարելու անհրաժեշտության մասին:

«Սերժն ուղղակի պետք է տեսնի, որ կան մտահոգ մարդիկ, բնապահպաններ, հեծանվորդներ, ովքեր աջակցում են այս գործին եւ պայքարում են բնությունը պահպանելու համար, եւ որ ինքը միայնակ չէ», - իրենց հայտարարության մեջ գրել են ակցիայի կազմակերպիչները:

Հեծանվորդ բնապահպանները առաջիկա օրերին պատրաստվում են անցկացնել իրենց ակցիային նախապատրաստող հեծանվավարժանքներ, իսկ «էկոհերոս» Սերժ Թանկյանին պատրաստվում են դիմավորել կանաչ բրդյա մորուքներով ու գունավոր պաստառներով: