Կուբան մտադիր է ընդլայնել գործարարների իրավունքները

Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել գործարարությամբ զբաղվողների իրավունքները եւ որոշակիորեն ազատականացնել վարձու աշխատանքի ոլորտը, սակայն սոցիալիստական կարգի փոփոխություն Կուբայում չի լինելու։

Ներկայումս Կուբայում վարձու աշխատողների մոտ 95 տոկոսը պետական ծառայողներ են։