Ուղիղ ավիաչվերթ է բացվել Մոսկվայի ու Նախիջեւանի միջեւ

Մոսկվայի եւ Նախիջեւանի միջեւ ուղիղ ավիաչվերթ է բացվել, որը իրականացնում է ռուսական «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերությունը։ Այսօր տեղի է ունեցել առաջին թռիչքը։

APA գործակալության փոխանցմամբ, թռիչքները կատարվելու են յուրաքանչյուր երեքշաբթի, Բոինգ 737 օդանավով։