Իսրայելը շարունակում է արգելել հումանիտար բեռներով նավերի մուտքը Գազայի հատված

Իսրայելի իշխանությունները զգուշացրել են, որ արգելելու են հումանիտար բեռներով նավերի մուտքը Լիբանանից դեպի Գազայի ջրային տարածք։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Իսրայելի իշխանությունները ՄԱԿ-ին զգուշացրել են, որ միջազգային նորմերի շրջանակներում Իսրայելը պահպանելու է պատասխան հարված տալու իր իրավունքը, եթե Գազայի ջրային տարածքի սահմանը հատելու փորձ կատարվի:

«Մենք չեն կարող բացառել, որ այդ նավերում կարող են զենքեր եւ սադրիչներ լինել», - հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Գաբրիելա Շալեւը: