Մոսկվան դժգոհություն է հայտնում Վաշինգտոնին Ռուսաստանի քաղաքացու ձերբակալելու համար

Ռուսաստանը դժգոհություն է հայտնել Միացյալ Նահագներին՝ Լիբերիայում իր քաղաքացու ձերբակալման եւ ԱՄՆ տեղափոխման համար:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ձերբակալված ռուսաստանցի օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի փաստաբան Ալեքսանդր Բոժենկոն հայտարարել է, թե իր պաշտպանյալը ձերբակալվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից մայիսի 28-ին Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայի հյուրանոցներից մեկում եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ում Յարոշենկոն մեղադրվում է թմրադեղերի մաքսանենգության համար: