Թուրքիայում 8 ոստիկան է վիրավորվել քուրդ զինյալների հարձակման հետեւանքով

Թուրքիայի հարավ արեւելքում 8 ոստիկան է վիրավորվել քուրդ զինյալների հարձակման արդյունքում:

Թուրքական լրատվամիջողների տեղեկացմամբ, ուրբաթ երեկոյան Փերվարի կոչվող բնակավայրի զորանոցները ենթարկվել են հրթիռակոծման, ինչին հետեւել են զինված բախումներ:

Ոստիկանությանը միայն մեկ ժամ հետո է հաջողվել հետ մղել գրոհը: