Ֆրանսիան նշում է Ազգային տոնը

Այսօր Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ազգային տոնը Ֆրանսիայում այս անգամ ավելի համեստ է նշվելու:

Այս տարի առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին Ելիսեյան պալատում ընդունելություն չի անցկացնելու: Նրա կարծիքով` սրանով էական խնայողություններ կարվեն ֆինանսական ճգնաժամի պայմաններում. սովորաբար այս միջոցառման անցկացման համար տարեկան 700-800 հազար եվրո է ծախսվել: