Իրանը արդեն 20 կիլոգրամ ուրան է հարստացրել

Իրանին արդեն հաջողվել է շուրջ 20 կիլոգրամ ուրան հարստացնել: Այդ մասին հայտարարել է երկրի ատոմային գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Պաշտոնյան նաեւ հաստատել է, որ սեպտեմբերին Իրանը կկարողանա սեփական հարստացված ուրանով ապահովել Թեհրանում տեղակայված հետազոտական ռեակտորը:

Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Իրանին` զերծ մնալ ուրանի հարստացումից, քանի որ լավ հարստացված ուրանը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու նպատակով: