Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի վերընտրությունը

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը երեկ Հայրապետական օրհնության գրով վավերացրել է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերընտրությունը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Հաղորդելով այդ մասին` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հիշեցնում է, որ դեռեւս հունիսի 27-ին Թեմական պատգամավորական ժողովը վերընտրել է Գարեգին արքեպիսկոպոսին իբրեւ Գերմանիայի Հայոց առաջնորդ առաջիկա 7 տարիների համար: