Եվրամիությունը արգելում է Iran Air-ի օդանավերի թռիչքը իր օդային տարածքով

Եվրոպական միությունը հայտարարել է, թե արգելում է իրանական Iran Air ավիաընկերության օդանավերի մեծ մասի թռիչքը Միության օդային տարածքով` անվտանգության նկատառումներից ելնելով:

Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով` արգելքը ոչ մի կապ չունի վերջերս ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների հետ:

Հաղորդվում է, որ Եվրամիությունը նման արգելք է տարածել աշխարհի 282 ավիաընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը Ասիայից ու Աֆրիկայից են: