Մհեր Մկրտչյանը այսօր կդառնար 80 տարեկան

Այսօր լրացավ հայ ականավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 80-ամյակը։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի երախտավորի հիշատակին։ Վարչապետին ուղեկցում էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Դերասանի հիշատակը հարգելու էին եկել նրա արվեստի սիրահարները, ինչպես նաեւ մտավորականներ, արվեստագետներ, դերասաններ։