Ռուսաստանցին 21 հազար դոլարով վուվուզելա է գնել

Աշխարհի ամենաթանկ վուվուզելան` ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ տրիբունաներում օգտագործվող երաժշտական այդ գործիքը, գնվել է մոտ 21 հազար դոլարով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Ավստրիայում կայացած աճուրդի ժամանակ ոսկով ու ադամանդներով զարդարված վուվուզելան ձեռք է բերել մի ռուսաստանցի: