Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Նա այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հավելում է ընդամենը, որ Սերժ Սարգսյանը «հանդիպումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, մասնակցել է նոր զորամասի բացման արարողությանը»