ԱՄՆ-ի նախագահը ընդունել է գեներալ ՄըքՔրիսթալի հրաժարականը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Սթենլի ՄըքՔրիսթալի հրաժարականը:

Ավելի վաղ ՄըքՔրիսթալը ներողություն էր խնդրել Rolling Stone պարբերականում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի եւ Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքի հասեցին հնչեցրած բացասական գնահատականների համար: