Հայաստանի նախագահը մեկնել է Գերմանիա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:

Բեռլինում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախագահը Բեռլինում կհյուրընկալվի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում, որտեղ հանդես կգա ելույթով:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի այցը կավարտվի հունիսի 23-ին: