Բելգիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ազգայնական կուսակցությունը

Բելգիայում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթում է ազգայնական «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը:

Բելգիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրողները քվեարկում են մի կուսակցության օգտին, որը հանդես է գալիս երկիրը հոլանդախոս Ֆլանդրիայի եւ ֆրանսախոս Վալոնիայի կիսելու օգտին: