ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների արտահերթ նիստում կքննարկվի Ղրղըզստանի իրավիճակը

Ռուսաստանի նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով հունիսի 14-ին հրավիրվել է ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի քարտուղարների արտահերթ նիստ:

Նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւայի խնդրանքով նիստում կքննարկվի այդ երկրում ստեղծված իրավիճակը: