Թուրքիայի խորհրդարանի խոսնակը մեկնել է Թեհրան

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մահմեդ Ալի Շահինը պաշտոնական այցով մեկնել է Իրան՝ երկրի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցելու նպատակով։ Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, խորհրդարանի խոսնակին ուղեկցում են նաեւ մի խումբ պատգամավորներ։

«Թուրքիայի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին զարգացող համագործակցությունը օրինակելի բնույթ է կրում,–հայտարարել է Մահմեդ Ալի Շահինը եւ ընդգծել, որ այցի նպատակն է է՛լ ավելի ամրապնդել երկկողմ կապերը։

Պաշտոնական Անկարան շարունակում է դեմ արտահայտվել Իրանի նկատմամբ միջազգային համայնքի սահմանած պատժամիջոցներին. «դրանք արդյունավետ գործիք չեն եւ ոչ միշտ են հանգեցնում ցանկալի արդյունքին»,–շաբաթ օրը ֆրանսիական «Լը Մոնդին» ասել էր Թուրքիայի նախագահը։