Ռուսաստանը նշում է ինքնիշխանության հռչակման 20-րդ տարեդարձը

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ազգային տոն է՝ երկիրը նշում է Ռուսաստանի օրը։ 1990 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական պատգամավորների Առաջին համաժողովը քվեարկեց ՌԽՖՍՀ-ի ինքնիշխանության մասին հռչակագրի օգտին՝ այդպիսով անկախանալով Խորհրդային Միությունից։

Տոնի առթիվ այսօր Հայաստանում ՌԴ դեսպանություն է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ դեսպանատան աշխատակազմին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։