Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը հեռանում է պաշտոնից

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առաջիկա սեպտեմբերից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, կհեռանա խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Վարդանյանը անհիմն համարեց լուրերը, թե իրեն հեռացնում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պահանջով:

Չհստակեցնելով, թե որտեղ է աշխատելու սեպտեմբերից՝ նա նշեց, որ ամենայն հավանականությամբ, կզբաղվի ներկուսակցական աշխատանքներով: