Էրդողանը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը «Ազատություն նավատորմի» վրա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ավելի խիզախ գտնվել Գազայի հատվածում «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու հարցում։

Ընդգծելով, որ ողբերգական այդ միջադեպի արդյունքում զոհվել են Պաղեստինին աջակցող 9 ակտիվիստներ` Էրդողանը հայտարարել է. - «Այն երկրները, որոնք հավուր պատշաճի չեն արձագանքում եւ աչք են փակում կատարվածի վրա, դառնում են ոչ միայն այդ զանգվածային սպանությունների մասնակիցը, այլեւ աջակցում են նոր հարձակումների իրագործմանը»։