ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան արձագանքում են Թուրքիայում ուրան հարստացնելու՝ Իրանի առաջարկին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ակնկալվող քվեարկությունից ժամեր առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պաշտոնական Թեհրանին է փոխանցել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պաշտոնական արձագանքը իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու առաջարկի վերաբերյալ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ այս պետությունների արձագանքում նշվում է, թե այդ առաջարկը չի փարատում իրենց մտահոգությունները առա այն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ չի հետապնդում։

Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ անցած ամիս Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ձեռք բերված այդ համաձայնությունը հնարավորություն է, որը երկրորդ անգամ չի կրկնվի։