Հրաչյա Հարությունյանը նշանակվել է Պետական պահպանության վարչության պետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պետական պահպանության վարչության պետ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Հարությունյանը ազատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

ՀՀ Պետական պահպանության ծառայության նախկին պետը` Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, հիշեցնենք, օրերս նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ: