Սերժ Սարգսյանը կմեկնի Դոնի Ռոստով

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Դոնի Ռոստով, որտեղ ներկա կգտնվի Ռուսաստանի Դաշնության Նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա ձիարշավին։

Սերժ Սարգսյանը, ինչպես հավելում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, հանդիպումներ կունենա նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ Ռուսաստանի Դաշնության Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։