Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասավ 90-ի

Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 90-ի, վիրավորների թիվը շուրջ 150 է:

Երեկ առավոտյան Կալկաթայից Մումբայ ուղեւորվող գնացքը դուրս էր եկել ռելսերից եւ բախվել մեկ այլ գնացքի:

Ոստիկանությունը աղետի համար մեղադրում է մաոիստ ապստամբներին` պնդելով, որ նրանք սաբոտաժ են իրականացրել` կա'մ պայթեցման, կա'մ ռելսերը իրարից անջատելու միջոցով:

Երեկվա դրությամբ երկաթուղային աղետի հետեւանքով զոհվածների թիվը 65 էր, վիրավորներինը` շուրջ 250: