Օբաման հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնը նախկինի պես հետամուտ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ Բրազիլիան եւ Թուրքիան դեմ էին արտահայտվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը:

Անցած կիրակի Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ համաձայնագիր է կնքվել, եւ Իրանը հայտարարել է, որ համաձայն է ուրանը հարստացնել Թուրքիայում: