Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արեւմուտքի մտահոգությունները չեն փարատվել

Արեւմուտքը լուրջ մտահոգություններ ունի Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ Իրանի ձեռք բերած համաձայնությունների կապակցությամբ: Արեւմտյան տերությունները եւ ՄԱԿ-ը համարում են, որ պաշտոնական Թեհրանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները եւ իրականում չի հրաժարվել միջուկային ռումբ ստանալու նպատակով ուրանի հարստացման ծրագրից: