Թուրքիայի վարչապետը պատրաստվում է մեկնել Բաքու

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի երեկոյան մեկնում է Բաքու։ Թուրքական հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջեւ համաձայնագիր ստորագրել`գազամատակարարման շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունները նախատեսված են վաղը. ակնկալվում է, որ դրանց ընթացքում էներգետիկ խնդիրներից բացի կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ - թուրքական հարաբերությունները, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ անցագրային ռեժիմի վերացման հնարավորությունն ու տարածաշրջանում կայունություն հաստատելու հեռանկարը։

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Թուրքիայի վարչապետ կմեկնի Վրաստան։