5,1 մագնիտուդ հզորության երկրաշարժ՝ Իրանի հարավում

Իրանի հարավում 5,1 մագնիտուդ հզորության երկրաշարժ է տեղի ունեցել։

Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ, ցնցումները զգացվել են Ֆարս եւ Բուշեհր նահանգներում։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։