Նախագահ Սարգսյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին

Մայիսի 9-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Նախագահի կայքէջի հաղորդագրության համաձայն, զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանը հանդիսություններին մասնակից այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկաշղթա դնելու արարողությանը:

Նույն օրը երեկոյան Հայաստանի ղեկավարը ներկա է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: