«Ա1+»-ը կհեռարձակվի ինտերնետով

Ընթացիկ մայիսի 15-ից «Ա1+» հեռուստաընկերությունը կսկսի իրականացնել փորձնական ինտերնետային հեռարձակում։

Իսկ հուլիսի 1-ից, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը, հեռուստաընկերության ծրագրերի ինտերնետային հեռարձակումները կիրականացվեն մշտական հիմունքներով։


Աննա Իսրայելյան