Էվերեստի գագաթը նվաճած առաջին հայն իր ֆիլմը կցուցադրի Երեւանում

Իգոր Խալաթյան

Մայիսի 1-ին Երեւանում կկայանա հանդիպում աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը նվաճած առաջին հայի` Իգոր Խալաթյանի հետ, ով ներկաներին կցուցադրի նաեւ իր հեղինակած ֆիլմը:
Իգոր Խալաթյանը Էվերեստի գագաթ է բարձրացել 2002-ին` դառնալով առաջինը, ով աշխարհի ամենաբարձր գագաթին պարզեց հայկական եռագույնը: Ավելի վաղ` 1999թ-ին, լեռը նվաճել էր եւս մի հայազգի` Լեւ Սարքիսովը Վրաստանից:

Իգոր Խալաթյանը ծնվել է 1964թ-ին, մինչեւ Էվերեստ բարձրանալը լեռնագնացության մեծ փորձ է ձեռք բերել Ամերիկայի եւ Կովկասի լեռներում: Լեռնագնացի հետ երեւանյան հանդիպումը եւ ֆիլմի ցուցադրությունը կկայանա Ակումբում, մուտքն ազատ է: