Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նախօրեին Իգոր Պոպովին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: