Բելգիայի թագավորը ընդունել է կառավարության հրաժարականը

Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդը երկուշաբթի օրը ընդունել է կառավարության հրաժարականը:

Ընդունելով հրաժարականը` Ալբերտ երկրորդը, միեւնույն ժամանակ, զգուշացրել է, որ քաղաքական ճգնաժամը Բելգիայում կարող է ոչ միայն սոցիալ-տնտեսական հետեւանքներ ունենալ երկրի ներսում, այլեւ վնասել երկրի միջազգային վարկանիշին` հաշվի առնելով, որ պաշտոնական Բրյուսելը այս տարվա հուլիսի 1-ից ստանձնում է Եվրամիության նախագահությունը: