Համաշխարհային բանկը հորդորում է իրականացնել անապահով խավին միտված բարեփոխումներ

Առաջիկա տարում Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից, ասված է այսօր Համաշխարհային բանկի ուղարկած հաղորդագրությունում։

Ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր եւ խոցելի խմբերին, նշել է Համաշխարհային բանկը ապրիլի 23-ին Բանկի եւ ԱՄՀ-ի համատեղ ճեպազրույցի ժամանակ: