Խալաֆյանի մահվան առնչությամբ ձերբակալվել է Չարենցավանի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Վահան Խալաֆյանի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է Չարենցավանի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը՝ պաշտոնական լիազորությունները անցնելու եւ Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով։

Հարցաքննվել են նաեւ ոստիկանությունից մի շարք անձինք, այդ թվում՝ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետը։