Ռուսաստանը եւ Ուկրաինան գազային նոր պայմանագիր կստորագրեն

Ակնկալվում է, որ այսօր Խարկովում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Վիկտոր Յանուկովիչը կստորագրեն գազային նոր երկկողմ պայմանագիր:

Փորձագետների գնահատմամբ` տնտեսական դժվարին վիճակում գտնվող Ուկրաինային ուղղակի անհրաժեշտ է ավելի էժան գնով գազ ներմուծել Ռուսաստանից: