Ղրղըզստանում անկարգությունների հետեւանքով զոհվել է երկու մարդ

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում երեկ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է 2 մարդ, 15-ը վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հղում անելով Ղրղըզստանի առողջապահության նախարարությանը:

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան հայտարարել է, որ Մայեւկա գյուղում կարգուկանոնը վերականգնվել է, ձերբակալվել են անկարգությունների տասնյակ մասնակիցներ: