Հնդկաստանում փոթորիկը 31 մարդու մահվան պատճառ է դարձել

Փոթորիկը Հնդկաստանի արեւելքում` Արեւմտյան Բենգալիա նահանգում 31 մարդու մահվան պատճառ է դարձել եւ ավերել է շուրջ 50 հազար տուն:

Նահանգի քաղաքացիական պաշտպանության հարցերով պետնախարարը հայտնել է, որ զոհվածները «թաղվել են իրենց տների փլուզված պատերի տակ», եւ որ վիրավորների թիվը պարզված չէ: