American Airlines օդանավը արտակարգ վայէջք է կատարել

Ամերիկյան Ավիաուղիներ ընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում այն բանից հետո, երբ ուղեւորները բողոքել են, թե օդանավում քիմիական նյութի գոլորշիներ կան։

Հաղորդելով այս մասին՝ «Ասոշիեյթեդ փրես»-ը վկայակոչում է Ռեյկյավիկի օդանավակայանի մամուլի խոսնակին, որն ասել է, թե օդանավը նոր է վայրէջք կատարել։ Արտակարգ իրավիճակների ծառայության հատուկ խմբերը ուսումնասիրություն են սկսել։

Ամերիկյան Ավիաուղիների օդանավը օդ էր բարձրացել Փարիզից։