Ուկրաինան մտադիր է մոտ ապագայում ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները

Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է հարստացված ուրանի պաշարները մոտ ապագայում ամբողջապես ոչնչացնելու` պաշտոնական Կիեւի մտադրության մասին: