Լեհաստանի նախագահի օդանավի աղետի կապակցությամբ Ռուսաստանում սգո օր է հայտարարված

Լեհաստանի նախագահի օդանավի աղետի կապակցությամբ Ռուսաստանում այսօր ազգային սգո օր է հայտարարված:

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավը աղետի է ենթարկվել ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղեւորվելիս: Աղետի հետեւանքով զոհվել են օդանավի բոլոր ուղեւորները, այդ թվում նախագահ Կաչինսկին` տիկնոջ հետ, Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչներ:

Նախագահ Կաչինսկու դին տեղափոխվել է Լեհաստան: